Եթե Իսրայելն իրեն պահի որպես կազմակերպություն և ոչ թե որպես պետություն՝ կտեսնի այն վերաբերմունքը, որին արժանի է կազմակերպությունը․ Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան հետևում է Իսրայելի և Պաղեստինի իրադարձություններին, այս մասին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նիստում ունեցած ելույթի ժամանակ։

Նա նշել է, որ իր երկիրը դատապարտում է խաղաղ բնակիչների սպանությունները ինչպես Իսրայելում, այնպես էլ Պաղեստինում.

«Եթե Իսրայելն իրեն պահի որպես կազմակերպություն և ոչ թե որպես պետություն, նա պետք է իմանա, որ կտեսնի այն վերաբերմունքը, որին արժանի է կազմակերպությունը»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս