Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել։
«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,- այս մասին ArmLur.am-ին հայտեցին ՊՆ-ից: