Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի սպառնալիք կա. ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը նախազգուշացրել է Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի սպառնալիքի մասին: Բնակչության մեծ մասը զրկված է խմելու ջրի հասանելիությունից, քանի որ Իսրայելը դադարեցրել է ջրամատակարարումը։

«Որպես վերջին միջոց՝ մարդիկ ստիպված են սպառել գյուղատնտեսական հորերի ջուրը, ինչը մտահոգություն է առաջացնում հիվանդությունների հնարավոր տարածման վերաբերյալ »,- նշել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։

Գազայի հիվանդանոցները ծանրաբեռնվածության պատճառով նոր բուժառուների չեն կարողանում ընդունել:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Իսրայելի իշխանությունները համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են, որ այսօր պաղեստինցիները, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակիցները պետք է տարհանվեն Գազայի հատվածի հարավ, քանի որ, ըստ իսրայելական կողմի, ՀԱՄԱՍ-ի զինյալները թաքնվում են Գազայի քաղաքացիական կառույցների թունելներում, և դրանց թիրախավորման ժամանակ կարող են տուժել խաղաղ բնակիչներ:




Լրահոս