Հռոմի պապը հանդես է եկել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի վանքերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել պաշտպանել և հարգել Լեռնային Ղարաբաղում վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը։

«Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ իմ մտահոգությունը չի նվազել: Բացի փախստականների հումանիտար ծանր վիճակից, ես կցանկանայի այս տարածաշրջանում վանքերի և աղոթատեղիների պաշտպանության հատուկ կոչ անել», – ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում։

«Հուսով եմ, որ նրանք կհարգվեն և կպաշտպանվեն որպես տեղի մշակույթի մի մաս, հավատքի արտահայտություն և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում միասին ապրելը՝ անկախ տարաձայնություններից», – ասել է Ֆրանցիսկոս պապը:




Լրահոս