Իսրայելը հավանական է համարել, որ Գազայի հիվանդանոցի վրա ընկել է ՀԱՄԱՍ-ի հրթիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածում հիվանդանոցին հրթիռային հարվածի մասին հաղորդումներից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է և կապում միջադեպը ՀԱՄԱՍ-ի հրթիռի անհաջող արձակման հետ, հաղորդում է իսրայելական i24 հեռուստաալիքը:

«Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննում է միջադեպը: Պայթյունը կարող էր տեղի ունենալ ՀԱՄԱՍ-ի հրթիռի անհաջող արձակման հետևանքով», – ասվում է հեռուստաալիքի տեղեկատվության մեջ:

Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, վկայակոչելով անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցչին, հայտնել էր, որ Գազայի հատվածում հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակման հետեւանքով ավելի քան 500 մարդ է զոհվել։




Լրահոս