Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողի մայր Անահիտ Ադոյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ դատական գործի քննության ընթացքին։ Նա նշեց, որ տուժողները վախենում են դատարանում խոսել:
Նշենք, որ գործով մեղադրյալը ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանն է։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով: Նշենք, որ ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան