ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կողպված դռներ՝ ԱԺ-ում. ու՞ր են կորել պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանում այսօր դատարկություն էր տիրում: Պատգամավորները տեղում չէին, իսկ դռները՝ կողպված էին:

ArmLur.am-ն այսօր գնացել էր խորհրդարան՝ հասկանալու համար, թե ինչո՞վ են զբաղված պատգամավորներն այս օրերին, երբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից շատերը դրսում են և անգամ կացարան չունեն։ Ցանկանում էինք հետաքրքրվել՝ ի՞նչ են անում նրանց խնդիրների լուծման ուղղությամբ:

Պարզվեց, սակայն, այնտեղ միայն ԱԺ աշխատակիցներն էին, իսկ պատգամավորները չկային: Թե ու՞ր են կորել նրանք, հայտնի չէ:

Թերևս նկատենք, որ մինչ Արցախի կորուստը, անկախ նրանից ԱԺ նիստ կար թե՝ ոչ, պատգամավորները գալիս էին իրենց աշխատավայր, բայց հիմա նրանց գտնելը բարդացել է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս