Հոկտեմբեի 7-ին Պաղեստինը սկսեց լայնամասշտաբ հարձակում Իսրայելի ուղղությամբ։ Գործողություններն ուղեկցվում էին ՀԱՄԱՍ խմբավորման հանցագործություններով և խոշտանգումներով։ ArmLur.am-ը զրուցել է Իսրայելում բնակվող Մաքսիմ Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց Իսրայելում տեղի ունեցող անմարդկային արարքների, դաժանությունների, նաև Իսրայելում ապրող հայերի մասին և թե ինչպես է սկսվել բուն գործողությունները։
Ըստ Մաքսիմի՝ գործողությունները, որոնք ընթանում են Իսրայելում, խոշոր քաղաքների համար այդքան էլ ծանր չեն, սակայն երկրի ծայրամասում գտնվող ավաններում ավերածություններ և սպանություններ են գործել պաղեստինցի զինյալները, սպանել են անգամ կենդանիներին։ Մաքսիմը պատմում է, որ մարդիկ շատ լարված չեն, խանութները բնականոն աշխատում են, փակ են միայն այն խանութներն ու սննդի կետերը, որոնց աշխատակիցներին կամ ղեկավարներին զորակոչել են բանակ։ Իսրայելում ապրող Մաքսիմը նշում է, որ հոգեպես այս դժվար փուլում ամենաուրախ պատմությունը թերևս պատահել է հենց հակամարտության ամենաթեժ կետում։
Էմմա Միքայելյան