![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/1861052298_0_0_2727_2047_1440x900_80_0_1_4ef034f0561d1e1035c426af6cc14b82.jpg-1.webp)
Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) Եգիպտոսում և Հորդանանում իսրայելցիների համար նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի վրա, ինչը նշանակում է, որ այնտեղի քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այդ երկրները, ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակում:
«ԱԱԽ-ն Եգիպտոսի և Հորդանանի համար նախազգուշացումը բարձրացնում է 4-րդ մակարդակի (բարձր սպառնալիք) և խորհուրդ է տալիս հրաժարվել այդ երկրներ մեկնելուց: Այս երկրներում գտնվողները պետք է հնարավորինս շուտ լքեն իրենց տարածքները», – ասվում է հայտարարության մեջ: