Թուրքիայում 350 քաղաքացի թունավորմամբ հիվանդանոց է դիմել՝ տեղական ընկերության սնունդն օգտագործելուց հետո։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Մանիսա քաղաքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է սնունդը, որը տուժածների աշխատավայր է հասցվել տեղական կազմակերպության կողմից։
Միջադեպից հետո վերահսկող մարմիններն այցելել են ընկերության արտադրություն և վերցրել արտադրանքի նմուշներ: Փորձաքննությունների արդյունքները չեն հաղորդվում։
Առայժմ դուրս է գրվել 321 հիվանդ։ Եվս 29-ը բուժվում են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Առողջապահության վարչությունից հույս են հայտնել, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի։