Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերն անփոփոխ են մնացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
Նա նշել է, որ հայկական կողմի հետ համաձայնությունը դրա բացման շուրջ մնում է ուժի մեջ։
«Հյուպատոսական գրասենյակի աշխատանքի մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին անպայման լրացուցիչ կտեղեկացնենք», – հավելել է նա։