Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին լրագրողներին տված ճեպազրուցում հայտարարել է, որ Գազայի հատվածում պահվում է նվազագույնը 230 պատանդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք տեղեկացրել ենք պատանդների 230 ընտանիքի»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ պատանդների թիվը մշտապես փոխվում է:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ էր արել Գազայի հատվածի բնակիչներին տարհանվել: