ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կին ծեծողը, թմրանյութ պահողը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերն այսօր եկել էր խորհրդարան: Դեսպանն ԱԺ-ում հանդիպում ունեցավ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի, պատգամավորներ Ռուստամ Բաքոյանի եւ Լիլիթ Ստեփանյանի հետ: Թե դեսպանը և ՔՊ-ական պատգամավորներն ի՞նչ հարցեր են քննարկել, պաշտոնական որևէ տեղեկություն չկա:

Տեսնելով դեսպանին՝ ArmLur.am-ը փորձեց մոտենալ և մի քանի հարցեր ուղղել Արցախի ապօրինի բռնազավթումից, արցախահայերի բռնի տեղահանումից, Հայաստանում ժողովրդավարական անընդունելի բարքերից:

Դեսպանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք տեղյակ է, որ այն պատգամավորները, որոնց հետ հանդիպում է, հայտնի են իրենց սկանդալային վարքուբարքով:

Հիշեցնենք, որ նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ, որ Ռուստամ Բաքոյանը պարբերաբար ծեծել է իր քաղաքացիական կնոջը և նրանից գումար պահանջել։ Սրա մասին հայտարարել էր բռնության ենթարկված կինը: Իսկ ՔՊ քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ապրիլի 4-ին՝ ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ, բռնության կոչեր էր հնչեցրել՝ սպառնալով կտրել ընդդիմադիր թեկնածուի ականջը։Ոստիկանությունը նաև նրա մոտ թմրանյութ էր հայտնաբերել:

Դեսպանը գերմանացուն բնորոշ պատասխանատվությամբ լսեց բոլոր հարցադրումները, ապա ժպիտով մերժեց պատասխանել՝ ասելով, որ մտադիր չէ հարցազրույց տալ:

Վերջում հավելենք, որ երբ հարցերը հնչեցնում էինք հայերեն, սկզբում թարգմանչուհին թարգմանեց, իսկ վերջում Ռուստամ Բաքոյանը, նրա ձեռքին հարվածելով, հասկացնում էր՝ չթարգմանել: Այնուամենայնիվ, մենք իրացրեցինք մեր խոսքի ազատությունը, հարցերը հնչեցրեցինք նաեւ անգլերենով. թեեւ դեսպանն էլի չխոսեց:




Լրահոս