Գազայի Ջեբալիա ճամբարի դպրոցի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով վիրավորվել է ավելի քան 150 մարդ կան նաև կյանքից զրկվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա պաղեստինյան փախստականների ճամբարում գտնվող Ալ-Ֆախուրա դպրոցի շենքի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով վիրավորվել է ավելի քան 150 մարդ։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ ռմբակոծության զոհերի թվում կան երեխաներ։ Ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։

Պաղեստինի Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին շաբաթներին Ալ-Ֆախուրա դպրոցը դարձել է ամենամեծ ապաստարանն այդ հատվածի բնակիչների համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները՝ Իսրայելի ցամաքային գործողությունների պատճառով պաղեստինյան անկլավի հյուսիսում: Առողջապահության նախարարության տվյալներով՝ այս դպրոցի տարածքում ներկայումս կան մի քանի հազար տեղահանվածներ։ իսրայելական օդուժի հարձակման հետևանքով։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս