Սպերցյանը Ռուսաստանում չի զարգանա. Ալեքսանդր Մոստովոյ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյը կարծիք է հայտնել «Կրասնոդարի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարի մասին Ռուսաստանի Պրեմիեր լիգայում:

«Սպերցյանն այստեղ առաջընթաց չի գրանցի: Էդուարդը տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն նրան անհրաժեշտ է տեղափոխվել Եվրոպա ու ավելացնել փորձը: Ռուսաստանում նրան դժվար կլինի զարգանալ»,- Մոստովոյի խոսքերը մեջբերում է РБ Спорт-ը:

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս