ՀԱՄԱՍ-ը կամ Իսրայելը ապագայում չի կարող կառավարել Գազան. Բլինքեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածն ապագայում չի կարող վերահսկել ո՛չ արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումը, ո՛չ Իսրայելը։ Այդ մասին Ճապոնիայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Առաջինը՝ ՀԱՄԱՍ-ը չի կարող կառավարել Գազան, հակառակ դեպքում կլինի հոկտեմբերի 7-ի կրկնությունը, և Գազան կօգտագործվի որպես ահաբեկչական հարձակումներ իրականացնելու վայր: Պարզ է նաև, որ Իսրայելն էլ չի ​​կարող գրավել Գազան: Հավանաբար, անհրաժեշտ է անցումային շրջան: Հիմնական նպատակն է ապահովել, որ Գազան և Արևմտյան ափը կառավարեն պաղեստինցիները»,- ասել է Բլինքենը: Նա նշել է, որ այժմ քննարկումներ են ընթանում «անվտանգությունն ապահովելու և Գազայի ու Արևմտյան ափի վրա Պաղեստին պետության վերահսկողությունը հաստատելու վերաբերյալ»:

ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ ասել էր, որ Գազայի հատվածի բնակիչների լայնածավալ տարհանման ծրագրեր չկան։ Մարդիկ կմնան պատերազմական գոտում, բայց միջազգային հանրությունը նրանց կտրամադրի մարդասիրական օգնություն։

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր երկիրն ընդհանուր պատասխանատվություն է կրելու Գազայի հատվածը կառավարելու և հակամարտության ավարտից հետո այնտեղ անվտանգություն ապահովելու համար։




Լրահոս