Իսրայելական բանակը պետք է մշտական վերահսկողություն պահպանի Գազայի հատվածի հանդեպ և չհանձնի այն արտաքին ուժերին։ Այդ մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Գազայի հետ սահմանամերձ շրջանների տեղական իշխանությունները վարչապետից պարզություն են պահանջել, թե ինչ է լինելու Գազայի հատվածի հետ իսրայելական ուժերի ներկայիս ռազմական գործողության ավարտից հետո, ինչին Նեթանյահուն հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ-ի վերացումից հետո Իսրայելն անվտանգության հսկողություն է իրականացնելու Գազայի հատվածում, ներառյալ ամբողջական ապառազմականացումը՝ երաշխավորելու, որ Գազայի հատվածից Իսրայելի քաղաքացիների համար այլևս սպառնալիք չի լինի»: