Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցները Նուռնուս համայնքում հերթական շրջայցի ընթացքում արձանագրել են վանդալիզմի դեպք։
Անհայտ անձը կամ անձինք ներկել են Նուռնուս համայնքում գտնվող «Քանդակ արձագանք» նորահայտ հուշարձանը։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն` կատարվածը բացահայտելու համար: