Հրազդանցու ուսապարկում լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նոյեմբերի 14-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 49-ամյա մի տղամարդու:

Անձնական խուզարկությամբ նրա ուսապայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով:

49-ամյա տղամարդը, հայտնաբերված զենք-զինամթերքն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:




Լրահոս