44-օրյա պատերազմում անհետ կորած համարվող զինվորների ծնողներն ԱԺ ընդունարանում հավաքվել ու հանդիպում են պահանջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին և հետաքրքրվել, թե արդյոք Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հանդիպել զինվորների ծնողներին։
«ԱԺ նախագահի խորհրդականը, ով մշտապես ներկա է եղել ծնողների հետ հանդիպմանը, ճանաչում է նրանց, Ալեն Սիմոնյանի անունից իջել է ծնողների հետ հանդիպման, սակայն հրաժարվել են խորհրդականի հետ որեւէ հարց քննարկել՝ ասելով, որ ուզում են Ալեն Սիմոնյանի հետ խոսել։ Նա այս պահին ԱԺ շենքում չէ», – փոխանցեց մամուլի խոսնակը:
Հավելենք, որ ծնողները մտադիր ենք այնքան մնալ ԱԺ շենքի ընդունարանում՝ մինչև կհանդիպեն Ալեն Սիմոնյանին։
Քրիստինա Մուշեղյան