Իսրայելը սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե Համասը մինչև կեսգիշեր ազատ չարձակի պատանդների երկրորդ խմբին, հաղորդում են Ռիա Նովոստին։
«Ալ-Քասամը» հայտարարել էր իսրայելցի պատանդների երկրորդ խմբի ազատ արձակման հետաձգման մասին, քանի դեռ Իսրայելը չէր կատարել համաձայնագրի պայմանները:
Հիշեցնենք, որ Իսրայելի բանակի և Համասի միջև քառօրյա զինադադար է հաստատվել։