Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում հրատապ խորհրդակցություն է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) մնալը չի խանգարում, որ Հայաստանն առեւտուր իրականացնի նաեւ Եվրամիության երկրների հետ:

Նա նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում հրատապ խորհրդակցություն է հրավիրել Վերին Լարսի անցակետով հայկական բեռների մի մասը Ռուսաստանի կողմից չընդունելու հարցով։

«Մենք վերցրել ենք «Ռոսսելխոզնադզորի» հրապարակած նյութերը եւ ուսումնասիրում ենք, որպեսզի հասկանանք, թե մեր տնտեսվարողների արտադրանքը որքանով է անհամապատասխան Ռուսաստանում գործող կարգավորումներին:

Տարօրինակ է, որ ամբողջ տարվա ընթացքում վերադարձվում է 35 մեքենա, իսկ երկու օր հետո՝ եւս 35 մեքենա, այն դեպքում, երբ արտադրանքի որակը չի փոխվում։

ԵԱՏՄ-ի շրջանակում հրատապ խորհրդակցություն ենք հրավիրել, որը տեղի կունենա երկու օրվա ընթացքում»,- ասել է նախարարը:




Լրահոս