ՕԵԿ-ում վիճել էին ու գժտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Armlur.am-ին  հայտնի դարձավ, որ ժամը 20:00-ին ՕԵԿ խմբակցությունը քաղխորհդի նիստ է հրավիրել: ՕԵԿ խոսնակ Արթուր Միսակյանը Armlur.am-ին հայտնեց, որ հերթական նիստն է, որը տեղի է ունենում ամեն շաբաթ :

«Քննարկվելու են ներկուսակցական կազմակերպչական, ներքաղաքական տարբեր գործընթացներին առնչվող, թե երկրի ներքին, թե արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև «Օրինաց երկիր» կուսակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես պառլամենատական գործունեությանը, կառավարությունում գործունեությանը, և ընդհանուր գործունեությանը առնչվող խնդիրներ»,- նշեց Միսակյանը:

Տեղեկացնենք նաև, որ ՕԵԿ նախորդ քաղխորհրդի նիստը շատ թեժ էր անցել. համակուսակիցները վիճել և գժտվել էին միմյանց հետ:




Լրահոս