Մեդիա կենտրոնում տեղի է ունենում քննարկում՝ «Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը․ 2023-ի ամփոփում» թեմայով։ Քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ Թագուհի Թովմասյանին հարց ուղղվեց, թե արդյոք պաշտոնավարման ժամանակ Թովմասյանը բախվել է մարտահրավերների, երբ փորձել է պաշտպանել մարդու իրավունքները։
«Մենք 24/7 ռեժիմով աշխատել ենք՝ սկսած մարդկանց տարրական իրավունքներից մինչև շատ ավելի գլոբալ հարցեր։ Ես ընդհանրական պատասխանեմ։ Այն ինչ նախկինում քննադատվում էր, հիմա նույնը տեղի է ունենում ավելի լկտի և ամբարտավան ձևով։ Նույն ոստիկանության առումով, մի քանի օր առաջ տեսնում եմ, թե ինչպես պարեկները բռնության ենթարկելով քաղաքացիների են բերման ենթարկում և մեքենայի մեջ ծեծի ենթարկում, սա՞ է բարեկարգված ոստիկանությունը»,-ընդգծեց Թովմասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։