Նաիր Տիկնիզյանը ընթացիկ տարում 5-րդ անգամ ճանաչվել է «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Մոսկվայի «Լոկոմոտիվի»՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

2023 թվականին 24-ամյա ֆուտբոլիստը 5-րդ անգամ է ստանում «Լոկոմոտիվի»՝ ամսվա լավագույն խաղացողի մրցանակը։ Նա նման պատվի արժանացել էր նաև ապրիլին, մայիսին, հուլիսին ու սեպտեմբերին։

Նաև Տիկնիզյանի գոլը «Զենիթի» դեմ խաղում ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն գոլի մրցանակի 8 հավակնորդների թվում։

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։




Լրահոս