Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 24-րդ հերթական ժողովը։
Օրակարգում ընդգրկված է 14 հարց, այդ թվում ՀՖՖ նախագահի ընտրությունը:
Թեկնածուները երկուսն են՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյան եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Արաս Օզբիլիզ։
Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն առաջադրել է «Անի» ակումբը, որի նախագահը Խորեն Հովհաննիսյանն է։ Արաս Օզբիլիզի թեկնածությունն առաջադրել է «Ուրարտու» ակումբը, որի նախագահը Ջեւան Չելոյանցն է։
Նախագահին ընտրում են (ավելի քան 50 տոկոս ձայներով) ՀՖՖ անդամ 25 ակումբները։
ՀՖՖ 24-րդ հերթական ժողովի օրակարգ
Հայտարարություն առ այն, որ Ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ-ի կանոնադրությանը
համապատասխան/ Ժողովին մասնակցող պատվիրակների լիազորությունների ճանաչում
Ժողովի օրակարգի հաստատում
Նախագահի ուղերձ
Ժողովիարձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն
Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն
ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկում
ՀՖՖ գործունեության հաշվետվության հաստատում (2022 դեկտեմբեր – 2023 դեկտեմբեր)
ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2022թ․) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական եզրակացության հաստատում
ՀՖՖ 2024 թվականի ֆինանսական տարվա բյուջեի հաստատում
ՀՖՖ Անկախ աուդիտորի (աուդիտորական ընկերության) նշանակում
ՀՖՖ նախագահի ընտրություն
ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահի/փոխնախագահի/անդամների նշանակում
ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նախագահի/փոխնախագահի/անդամների նշանակում
«Աբովյան ակադեմիա» Ֆուտբոլային ՀԿ, «Ախթամար աղջիկների ֆուտբոլի ակադեմիա» ՍՊԸ, «Այգ ՖԱ» ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Լոռի-Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Վանաձոր ՖԱ» ՀԿ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ՝ ՀՖՖ անդամության հաստատում