Երևանի ավագանին հաստատեց Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավագանին հաստատեց Երևանի զարգացման 2024-2028թթ․ հնգամյա ծրագիրը։ Կողմ քվեարկեց 37, դեմ՝ 9 հոգի։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևանը «Զվարթնոց» օդանավակայանին կապող այլընտրանքային ճանապարհ կառուցել:

Բացի այդ, կկառուցվի նոր կամուրջ, որը Հրազդանի կիրճի վրայով կկապի Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները։

Նախատեսվում է վերանորոգել Երևանի ամբողջ՝ 271 կիլոմետրանոց ճանապարահային ցանցը: Կկատարվեն ճաքալցման, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ:

Ծրագրի տրանսպորտային բարեփոխումների շրջանակում նախատեսվում է ապահովել 1 միասնական տոմսային համակարգի ներդրումը, ինչպես նաև լուծել վթարային վիճակում գտնվող բոլոր վերելակների փոխարինման և արդիականացման խնդիրները:

Ներդրվելու է քաղաքացիներին մատուցվող ավելի քան 150 ծառայությունների միասնական հարթակ և բջջային հավելված։

Մինչև 2024թ. ավարտը վարչական շրջաններում կտեղադրվեն օդի որակի մոնիտորինգի սենսորային սարքեր։

Դալմայի այգիների՝ 30 հա ավելի տարածքում կհիմնվի նոր քաղաքային այգի՝ բացառելով այնտեղ որևէ կառուցապատում, իսկ Նորքում կտնկվի 10 հա անտառ՝ ստեղծելով բուֆերային գոտի։




Լրահոս