Նախնական տվյալներով՝ քանի վիրավոր ունի հայկական կողը. նոր մանրամասներ Ներքին Հանդի փոխհրաձգությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ կրակոցները սկսվել է ժամը 5:30-ից, ՊՆ երկրապահների հատվածն է։ Այս պահին փոհրաձգությունը շարունակվում է, նախնական երկու վիրավոր ունենք։

Նշենք, որ երեկ ՊՆ հայտնել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին լուրը հետաքննվում է:

Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության: Սկսված փոխհրաձգությունը այս դեպքի հետեւանքն է։




Լրահոս