Թուրքիայում նոր քաղաքապետ է ընտրվել․ նա 22 տարեկան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում երեկ  ՏԻՄ ընտրություններ են կայացել, որի արդյունքում Չանաքքալե նահանգի Ենիջե շրջանի Քալքըմ քաղաքի քաղաքապետ է ընտրվել 22 ամյա Զեյնեփ Չելիքը, ով ընտրություններին մասնակցել է որպես անկախ թեկնածու, գրում է Ermenihaber.am-ը։

Հաղթելով քաղաքապետի ընտրություններում՝ Չելիքը դարձել է Թուրքիայի ամենաերիտասարդ կին քաղաքապետը։

Շնորհակալություն հայտնելով իրեն աջակցելու համար՝ նա նշել է․  «Ես ձեզ արժանի կլինեմ՝ իմանալով, որ իմ պարտքն է արժանի ծառայություն մատուցել Քալքըմին և գնահատել մեր ժողովրդին հաջորդ 5 տարվա ամեն օրը»։




Լրահոս