Զինծառայողն անդամախեղում է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

19-ամյա ժամկետային զինծառայող Գասպար Ամրիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի  Հոդված 363 մաս 1-ով:

Ըստ մեղադրական եզրակացության `  Ամրիկյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, կոչումով շարքային 24.09.2013թ. ` գտնվելով զորամասի դաշտային ելքի շրջանում, ձախ նախաբազկի ներսային մակերեսին ինքն իրեն մեկ տասնյակից ավելի կտրվածքներ պատճառելու միջոցով կատարել է անդամախեղում և տեղափոխվել է ԵԿՀ հոգեբուժական բաժանմունք: Սա հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:

Խափանման միջոց է նշանակված հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Գործն այս պահին գտնվում է Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ` դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում:

 

 




Լրահոս