Վազաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լորիկ Բադիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականից զբաղեցնելով Վազաշեն համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով Վազաշեն համայնքի հաշվապատական հաշվառումը կազմակերպելու և ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու համար, օժտված լինելով ֆինանսական և հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերում առաջին կարգի ստորագրության իրավունքով, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով չի կատարել իր պարտականությունները՝ համայնքի հաշվապահ Սևակ Ղազարյանի նկատմամբ ունեցած վստահությունից ելնելով ֆինանսատնտեսական գործառույթներն իրականացնելու նպատակով վերջինիս է փոխանցել իր նույնականացման քարտը, որից հետո չի վերահսկել հաշվապահի կողմից կատարված գործարքների իսկությունը, որպիսի պայմաններում Սևակ Ղազարյանն օգտվելով վերահսկողության բացակայությունից, 2019 թվականի հունվարի 29-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում, նյութական շահ ստանալու դիտավորությամբ, համայնքապետարանի անվամբ գործող 900370000532 բանկային հաշվեհամարից իր անձնական բանկային հաշվահամարներին է փոխանցել ընդհանուր 32.810.019 ՀՀ դրամ, որից 5.430.000 ՀՀ դրամը հանդիսացել է նույն ժամանակահատվածում նրա օրինական վարձատրության գումարը, որից հետո տարբեր օրերի այլ անձանց բանկային քարտերին փոխանցումներ կատարելու միջոցով հիշյալ գումարը կանխիկացրել և յուրացրել է։

Քնար Մանուկյան




Լրահոս