Զինվորի հարազատները շտապում են դեպքի վայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին սպանված զինվորի` Արման Ղուկասյանի հարազատները կպայքարեն մինչև վերջ:

Armlur.am-ի հետ զրույցում զինվորի հարազատներից մեկը հայտնեց, որ իրենք այս պահին պատրաստվում են գնալ դեպքի վայր՝ մանրամասներ իմանալու:

«Մենք դեռ նորություն չունենք: Իրանց ասելով` եղալ է անփութություն, դրա համար էլ դեպքը տեղի է ունեցել: Դիրքի զինվորներն ուրիշ չաստից եկած զինվորներ են եղել: Եկել իմացել են, որ էնտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում: Պոստը փոխելու ժամանակ եկել են աջ թևի վրա: Մեր երեխան ու մի աֆիցեր խրամատի մեջ են եղել, մի զինվոր էլ խրամատից դուրս գործ անելիս ա եղել: Իմացել են` թուրք ա, ըտենց 40 հատ պատրոն միանգամից կրակել են նրանց վրա»,- իրենց հասած տեղեկությունները պատմեց զինվորի հորեղբայրը:

Վերջինս հայտնեց նաև, որ մի քանի օր է` ՊՆ-ի հետ կապ չեն հաստատել:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ անդրադարձել էր ԼՂ-ում մարտի 19-ին զոհված զինծառայողի մահվան փաստին: Թերթի տեղեկություններով՝ զինվորները միմյանց շփոթել են հակառակորդի հետ, ինչի հետևանքով դիրքերում հնչել է կրակոց, և Արման Ղուկասյանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը՝ վիրավորվել։ Նրան տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց։

Նշենք, որ մահացած զինվորը բանակ էր զորակոչվել 2012թ. աշնանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս