Բագրատ Սրբազանի խոսքով՝ տեղեկություն են ստացել, որ Սոլակ գյուղում նախօրոք ամրագրված վայրում ճնշումների պատճառով չեն թույլատրում իջևանել:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի համայնքապետ Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է եղել արգելքի պատճառը: Նա ասաց, որ տեղյակ չէ, և չի կարող պատասխանել:
Հավաքի առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց.
«Ենթադրում եմ, որ իշխանությունը փորձել է խոչընդոտներ ստեղծել: Տվյալ պահին սեփականատիրոջ վրա ճնշում է գործադրվել, որպեսզի խոչընդոտ ստեղծի:
Մենք իջևանել ենք հարակից տարածքում՝ վրաններ խփվեց և այն»:
Էմմա Մարտիրոսյան