![](https://armlur.am/wp-content/uploads/2024/05/photo_2024-05-17_10-59-25.jpg)
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում մայիսի 16-ին կազմակերպության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: