Այսօր Մոդեռնի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոդեռնի համաշխարհային օր (անգլ.՝ World Art Nouveau Day), ամենամյա տոն, որը նշվում է հունիսի 10-ին։ Ստեղծվել է մոդեռն ոճի արվեստը ճարտարապետության, գեղանկարչության, պոեզիայի, երաժշտության և այլ ոլորտներում խթանելու, ինչպես նաև նրա ժառանգությունը պահպանելու համար։ Այս օրն անցկացվում են ցուցահանդեսներ, լուսանկարչական մրցույթներ, էքսկուրսիաներ, ընթերցումներ։

Տոնի պատմություն

Մոդեռնի առաջին միջազգային օրվա գաղափարը բխել է Հունգարիայից, որտեղ 2013 թվականին այն անցկացվել է Բուդապեշտի կիրառական արվեստի թանգարանում «Szecessziós Magazin» ամսագրի նախաձեռնությամբ։ Այդ ժամանակից ի վեր՝ Մոդեռնի ամենամյա օրն անցկացվում է Եվրոպական «Réseau Art Nouveau Network» (Բրյուսել) և «Art Nouveau European Route» (Բարսելոնա) շարժումների աջակցությամբ։ Դրա անցկացման օրն ընտրվել է հունիսի 10-ին, քանի որ այդ օրը մահացել են այդ ոճի երկու նշանավոր ներկայացուցիչներ՝ Անտոնիո Գաուդին և Էդեն Լեհները։




Լրահոս