Armenian text to speach

Բերման են ենթարկվել հետախուզման մեջ գտնվող՝ հայտնի մականուններով անձինք․ հայտնաբերվել են մարտական ատրճանակ ու սառը զենքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խիստ հանձնարարականով շարունակվում է ուժեղացված ծառայույթունը Երևանում ու մարզերում, ինչ արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակի զենք, զինամթերք, թմրամիջոցներ, հետախուզման մեջ գտնվող անձինք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Երևանի քրեական ոստիկաններն ու Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի զենք, զինամթերք պահելու, կրելու կասկածանքով Կենտրոնի ոստիկանություն են տեղափոխել մոտ 15-ից ավելի քաղաքացիների, որոնք իրենց ընկերական շրջապատում հայտնի մականունավորներ են։

Նրանց մեջ են «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը» և այլ մականունավորներ։

Նշված անձանցից մի քանիսի մոտ հայտնաբերվել են ատրճանակ, սառը զենքեր, կռփազենք, որոշների վերաբերյալ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել և այն փոխանցվել է Քննչական կոմիտեին։




Լրահոս