![](https://armlur.am/wp-content/uploads/2024/06/Ghaltakhchi.-St.-Hovhannes-chapel-1-e1718451591213.jpg)
Հունիսի 15-ին՝ ժամը 13։30-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն Ա․ Մ․-ին (ծնված 1968 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։