ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Սևակ Միքայելյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սևակ Միքայելյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։