ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկինում դատապարտվածը զանգահարել է ոստիկանություն և ասել՝ կպայթեցնի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գրիշա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում, 2023 թվականի դեկտեմբերի 30-ին զանգահարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել ահաբեկչության մասին սուտ տեղեկություն՝ իր կողմից Արտաշիսյան 46ա հասցեում գտնվող «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոցը պայթեցնելու վերաբեյալ:

Նա նախկինում դատապարտված է եղել:

Գրիշա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020 թվականի մարտի 20-ին մեկ տարի ժամանակով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2020 թվականի հուլիսի 11-ին’ ժամը 23–ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գերեզմանատան մոտ վարել է «Օպել Աստրա» մակնիշի 36 ՈՐ 595 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, որի ընթացքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել, որը հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության 2֊րդ սպայական գումարտակի 1 ին սպայական վաշտի ՃՏՊ գործերի հետաքննության և ՎՎԻ խմբի ավագ տեսուչ Մարգար Գեղամի Մարգարյանի կողմից և կազմվել զեկուցագիր:

Գրիշա Գարիկի Մարտիրոսյանին մեղավոր էր ճանաչել նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ տուգանքի ձևով ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ 200000 դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս