Առեղծվածային դեպքեր՝ Արմավիրի բանտում. 1 դատապարտյալ և 1 կալանավոր են կյանքից զրկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ բանտերում այս պահին խիստ անհանգստացած են, քանի որ այսօր 2 դատապարտյալ են մահացել։

ArmLur.am-ը դիմեց Քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղից հաստատեցին՝ նշելով.

«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ, 1966թ․ ծնված Հ․Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով հունիսի 30-ին՝ ժամը 22։10-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։

Հ․Կ․-ն տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Հուլիսի 1-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, հիվանդանոցում արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։

Հ․Կ․-ն մշտապես գտնվել է ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հսկողության ներքո։

Սույն թվականի հունիսի 30-ին՝ ժամը 03։00 սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 1964թ․ ծնված Գ․ Հ․-ի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը, որից հետո Գ․ Հ․-ին շտապօգնության մեքենայով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

Հուլիսի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, քաղաքացիական հիվանդանոցում գրանցվել է կալանավորված անձ Գ․ Հ․-ի կենսաբանական մահը»։

Քնար Մանուկյան




Լրահոս