Իտալիայի չեմպիոն «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին:
Իտալացի 48-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականի հունիսից:
Ինձագիի գլխավորությամբ ակումբը նաև երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը: 2022/2023 մրցաշրջանում էլ միլանյան ակումբը հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: