Կատալոնական «Բարսելոնան» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի տնային մարզաշապիկը:
Համազգեստի հիմնական գույներն են կապույտը և նռնագույնը: Ակումբն այդ գույներն օգտագործել է որպես տարբերանշանի հիմնական տարրեր, ստեղծվել է հատուկ խորհրդանշական դիզայն:
Նոր մարզաշապիկի հոլովակի նկարահանումներին մասնակցել է նաև լեգենդար Ռոնալդինյոն, որը «Բարսելոնայում» խաղացել է 2003-2008 թվականներին։