Հյուսիսատլանտյան դաշինքը կատարում է իր գործառույթները որպես առճակատման դաշինք և շարունակում է շրջափակել Ռուսաստանը ռազմական ենթակառուցվածքներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հայտարարությունները, թե Արեւմուտքը պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության։
«Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է առաջ մղել իր ռազմական ենթակառուցվածքը դեպի մեր սահմանները, շարունակում է մեզ շրջապատել իր ռազմական ենթակառուցվածքով, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար», – ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն «առճակատման բլոկ է»։