Երևանի սրտում է՝ Արամի փողոցն է, ավելի կոնկրետ՝ հետիոտների համար նախատեսված հատվածը, որը թռուցիկների և աղբի մեջ կորած է։
Մայրաքաղաքի բնակիչների և օտարերկրյա հյուրերի մոտ այս ամենը լավ էմոցիաներ միանշանակ չի առաջացնում։
ArmLur.am-ը Արամի փողոցում շրջել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի հետ և փորձել տեղում պարզել, թե որն է նման պատկերի պատճառը։
Ավագանու անդամը, անդրադառնալով աղբահանությանը, որը վերջերս դարձել է մեծ խնդիրներից մեկը, ներկայացրեց, թե ինչքան գումար է հատկացվում դրա համար։
Մայրաքաղաք Երևանը հայտնի է իր հյուրընկալությամբ, գեղեցիկ վայրերով, պուրակներով և օտարերկրյա հյուրերի մոտ մշտապես մեր մայրաքաղաքը գեղեցիկ հուշեր է թողել, սակայն տեսնելով այս տեսարանը դժվար է ասել, թե հիմա ինչպիսի հուշեր կարող է թողնել հյուրերի մոտ։
Աննա Սրապիոնյան