Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ կոշտ կպատասխանեն Մաջդալ Շամսի հրթիռակոծմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կոշտ կպատասխանեն Մաջդալ Շամսի հրթիռակոծությանը, որի հետևանքով զոհվել է 12 երեխա։

Ինչպես հայտնում է Իսրայելի վարչապետի գրասենյակը, Բենիամին Նեթանյահուն այդ մասին հայտարարել է Գոլանի բարձունքներում գտնվող այս բնակավայր կատարած այցի ժամանակ։

Հուլիսի 28-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին լիազորություն է տվել որոշել պատասխան միջոցները Մաջդալ Շամսի վրա հարձակումից հետո։

Ինչպես հայտնել են Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից նույն օրը Գլխավոր շտաբի պետն իրականացրել է պատասխան գործողությունների օպերատիվ պլանների մշակում։

Հուլիսի 27-ի երեկոյան Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանից երկրի հյուսիսի հերթական զանգվածային գնդակոծման մասին։ Հրթիռներից մեկը պայթել է Մաջդալ Շամսի ֆուտբոլի դաշտում, ինչի հետևանքով զոհվել է 12 երեխա, ևս 40-ը՝ վիրավորվել։ Իսրայելի իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Լիբանանին և Հեզբոլլահին։




Լրահոս