Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիի թեկնածությունը արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։
Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է կառավարության կողմից առաջարկված Աբբաս Արաղչիի թեկնածությունը երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում:
Արաղչին եղել է նախկին փոխնախարար և նշանակալի դեր է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։
Հիշեցնենք, որ Արաղչիի թեկնածությունն առաջադրել էր Իրանի նոր նախագահ Մահմուդ Պեզեշքիանը: