ՌԴ գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Ռուսաստանում ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի հիմնադրամի գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել մեր երկրի տարածքում ԱՄՆ-ի Clooney Foundation for Justice («Քլունիի հանուն արդարության հիմնադրամ) արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը», – հայտնել են գլխավոր դատախազությունում։
Գերատեսչությունն այն կարծիքին է, որ հիմնադրամն «աջակցում է երկիրը լքած կեղծ հայրենասերներին, արգելված ծայրահեղական միավորումների և ահաբեկչական կազմակերպությունների մասնակիցներին»։
Clooney Foundation for Justice-ը հիմնադրվել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի և նրա կնոջ՝ Ամալ Քլունիի կողմից, որն աշխատում է որպես փաստաբան։
Ինչպես նշվում է հիմնադրամի կայքում, այն գործում է 40 երկրում՝ իրավական աջակցություն տրամադրելով մարդու իրավունքների խախտումների զոհերին։