Պաղեստինը BRICS-ին անդամակցելու հարցում կներկայացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կազանում հոկտեմբերին կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելուց հետո Պաղեստինը ասոցիացիային միանալու հարցում կուղարկի։

Այս մասին ասուլիսի ընթացքում  ռուսական Коммерсант-ի հարցին ի պատասխան նշել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Գագաթնաժողովի հրավերի փաստը դրական մեսիջ է պաղեստինյան ժողովրդին և  Պաղեստինի ղեկավարությանը»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է, որ BRICS-ի գագաթնաժողովը ամբողջությամբ նվիրված կլինի Պաղեստինին։

«Հետևաբար, մենք ամենադրական ակնկալիքներն ունենք գագաթնաժողովից»,- հավելել է Աբդել Հաֆիզ Նոֆալը:

Օգոստոսի 12-ից 14-ը նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվայում էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Այս հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարը Պաղեստինին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովին։




Լրահոս