Լեվոն Հայրապետյանի հարցազրույցը Չենք լռելու-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է սփյուռքահայ հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի հետ հարցազրույցը:Հարցազրույցի ընթացքում Հայրապետյանը մի շարք բավականին կոշտ հայտարարություններով է հանդես եկել` կապված մեր երկրում ահռելի չափերի հասնող կոռուպցիայի, պետական համակարգում տիրող անգրագիտության և ձևավորված օլիգարխիայի հետ` համարելով այդ երևույթները Հայաստանի գլխավոր չարիքներ: Հայրապետյանը պատասխանել է նաև Շառլ Ազնավուրի աղմկահարույց հարցազրույցի, ինչպես նաև Գանձասարի պատի սալիկապատման հետ կապված հարցերին:Բարերարն անդրադարձել է նաև Հայաստանի բանակի բարձրաստիճան սպայակազմի հղփացած ապրելակերպին` անվանելով այդպիսի զինվորականներին “թերարժեքության բարդույթ ունեցողներ”:Հայրապետյանը դատապարտել է առավոտից երեկո հեռուստատեսությամբ գովազդվող ,բարեգործե օլիգարխներին` նշելով, որ նրանք իրենց քաղաքական ապագան են կերտում` վերադարձնելով միայն գրոշներ ժողովրդից գողացած փողերից և չմուծած հարկերից: Բարերարը նաև ցավ է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանում ամենալավ բիզնեսը ադմինիստրատիվ պաշտոն զբաղեցնելն է:Վերջում Հայրապետյանն ասել է, որ ցանկանում է Հայաստանի արտաքին անվտանգության վրա որևէ կերպ չազդող որակյալ հեղափոխություն տեսնել մեր երկրում: ,Պետք է փոխառել միջազգային փորձն ու ամենը կարգի բերել, որպեսզի ամենախոշոր ընկերությունները հարկատուների ցանկում չլինեն 50-րդ կամ 114-րդ տեղում: Փոքրիկ Հայաստանում կարելի է կարգուկանոն հաստատել կես տարվա ընթացքում: Պետք է իրականացնել “Ցուցակ” անվանումով օպերացիա` ստեղծելով ոչ թե ժողովրդի, այլ արհեստական օլիգարխների արտագաղթե,- ասել է Հայրապետյանը:Ֆրանսիայում գտնվելու պատճառով Լևոն Հայրապետյանի հետ հարցազրույցն անց է կացվել հեռախոսի միջոցով: 




Լրահոս