Իսրայելի աշքենազիների գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը հայտարարել է, որ հրեաները կարող են խոզի միս փորձել` առանց հրեական ավանդույթի կանոնները խախտելու:Ռաբին ասել է, որ Իսպանիայում նոր տեսակի սագեր են բուծում, որոնց մսի համը նման է խոզի մսի համին: Մեցգերի խնդրանքով նոր սագի մսի համը փորձել են երեք եվրոպացի ոչ հրեա խոհարարներ, որոնք մասնագիտացած են խոզի մսի ուտեստների մեջ: Վերջիններս հաստատել են ռաբբի խոսքերը, եւ երկար մտածմունքներից հետո վերջինս որոշել է նոր տեսակի միսը համարել կոշերային: Մեցգերի խոսքերով` այս պահին գլխավոր ռաբբիությունն ուսումնասիրում է իսպանական կոշերային խոզի մսի ներմուծման հնարավորությունը:
Հրեաներն այսուհետ կարող են խոզի միս ուտել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ